Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Լյուքսեմբուրգը 100 000 եվրո է տրամադրում ԼՂ-ում տուժած անձանց

Լյուքսեմբուրգը 100 000 եվրո է տրամադրում ԼՂ-ում տուժած անձանց
28.10.2020 | 21:23

Լյուքսեմբուրգը 100 հազար եվրո է տրամադրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ ԼՂ-ում հակամարտությունից տուժած անձանց օգնելու համար՝ հայտնում է Լյուքսեմբուրգի ԱԳՆ Թվիթերի էջը:

Դիտվել է՝ 6358

Մեկնաբանություններ